Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Դեպիլացիա արևայրուքից հետո, կարելի՞ է արդյոք

Դեպիլացիա արևայրուքից հետո, կարելի՞ է արդյոք

ՀԱՐՑ: Արձակուրդից վերադարձել եմ ուժեղ արևայրուքով: Շուտով պետք է դեպիլյացիա անեմ, սակայն լսել եմ, որ թուխ մաշկի համար որոշ սահմանափակումներ կան: Ի դեպ, ո՞րն է տարբերությունը էպիլյացիայի և դեպիլյացիայի միջև:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Դեպիլյացիան մազերի հեռացումն է առանց մազարմատի վրա ներգործություն ունենալու, օրինակ` սափրում, քիմիական և բիոէպիլյացիա: Իսկ էպիլյացիայի և ֆոտոէպիլյացիայի դեպքում ներգործությունն ուղղված է անմիջապես մազարմատի` մազային ֆոլիկուլի վրա: Այդ պատճառով ստացված արդյունքը երկար է պահպանվում: Սակայն քեզ հիմա էպիլյացիա անել չի կարելի. շատ մեծ է պիգմենտային լաքաների առաջացման հավանականությունը:

 

Այն կարելի է անել ուլտրամանուշակագույն ճառագայթների շարունակական ազդեցությունից միայն 5-6 շաբաթ հետո: Բնածին թուխ մարդկանց համար ևս սահմանափակումներ կան ֆոտոէպիլյացիայի հարցում։ Պետք է նախ և առաջ խորհրդակցել կոսմետոլոգ-մաշկաբանի հետ: Հավանական խնդիրներից խուսափելու համար նախընտրելի է բիոէպիլյացիան:

 

 

Հեղինակ. Լաուրա Գուրցկայա, բժիշկ-դերմատոլոգ-կոսմետոլոգ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ